Լրահոս

19.04.2012 19:41


Գեոթիմ ընկերությունը Գորայք համայնքի գրադարանը վերածում է ուսուցման կենտրոնի

Գեոթիմ ընկերությունը Գորայք համայնքի գրադարանը վերածում է ուսուցման կենտրոնի

Գեոթիմ ընկերությունն ավարտեց Սյունիքի մարզի Գորայք համայնքի գրադարանի հիմնանորոգումը` վերածելով այն ուսուցման կենտրոնի:

Գեոթիմ ՓԲԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի հանքավայրում: Ընկերությունը պարտավորվել է երկարաժամկետ դրական ազդեցություն թողնել տարածաշրջանի վրա եւ միջոցներ ներդնել գյուղական ենթակառույցների, կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման եւ զբաղվածության սեկտորներում: 

Բացի գրադարանից, շենքում տեղակայված են շախմատի, համակարգիչների, ընթերցանության եւ ժողովների սենյակներ, ինչպես նաեւ գյուղի փոստային ծառայությունը:

Ամենակարևորը՝ ի լրումն վերանորոգման, Գեոթիմը գրադարան-ուսուցման կենտրոնը համալրեց հարյուրավոր նոր գրքերով` դասական գրականություն, հանրագիտարաններ, բնապահպանության, երկրաբանության, շատ այլ բնական գիտությունների մասին պատմող գրքեր:  

Այս շաբաթ Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գորայք եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Գրադարան-ուսուցման կենտրոնի նորոգումն ու կահավորումը  կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ:

 Գորայքում, ի տարբերություն, տարածաշրջանի այլ գյուղերի, մեծ մասամբ լուծված են գործազրկության եւ սոցիալական խնդիրները:  Գեոթիմը մինչ այժմ ստեղծել է 140 աշխատատեղ Ամուլսարի դաշտային աշխատանքների համար, որից 43-ը Գորայք համայնքից են՝ ՀՀ 130,000 դրամ նվազագույն աշխատավարձով:  Ընկերությունում աշխատող Գորայքի բնակիչները ընդհանուր առմամբ ստացել են մոտ 185 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ:

Ընկերությունը նաեւ վճարում է Երեւանի պետական եւ Ճարտարագիտության համալսարանների երկրաբանական ֆակուլտետներում սովորող Գորայքի չորս ուսանողների ուսման վարձը:  Ավարտելուց հետո նրանք կաշխատեն Գեոթիմ ընկերությունում: 

Իր հարկային վճարումների հաշվին Գեոթիմը նաեւ նպաստել է Գորայքի տարեկան բյուջեի էական ավելացմանը:  Եթե 2010 թ. համայնքի բյուջեն մոտ 2-3 միլիոն ՀՀ դրամ էր, իսկ այս տարի Գեոթիմի հարկային վճարումների շնորհիվ համայնքի տարեկան բյուջեն կկազմի ՀՀ 46 միլիոն դրամ:

Վերջին 5 տարիներին Գեոթիմը Գորայք համայնքի սոցիալական ծրագրերում ներդրել է 30,764,000 ՀՀ դրամ, իրականացնելով հետեւյալ ծրագրերը.

- Ջրագծի ներքին ցանցի վերանորոգում`2009 թ. համայնքին տրամադրել է ջրի մաքրման կայան՝ խմելու ջրի որակի բարելավման եւ մաքրման նպատակով;

- Աջակցություն մանկապարտեզին՝ դայակներին տրամադրվում է աշխատավարձ;

- Համայնքի աղբահանության կազմակերպում;

- Աջակցություն բուժկետին` տրամադրվել են բժշկական սարքավորումներ (սոնոգրաֆ, ցենտրիֆուգա);

- Հանդիսությունների կենտրոնի լիակատար վերանորոգում; 

- Համայնքի ճանապարհների վերանորոգում:

Այս տարի Գեոթիմը կաջակցի Գորայքին, գյուղատնտեսության եւ երեխաների սպորտային դաստիարակության եւ զարգացման ծրագրերի շրջանակներում՝ ներդնելով եւս 32 միլիոն ՀՀ  դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը