Այն, որ Վարդան Օսկանյանի ցանկացած հրապարակային ելույթ, ֆեյսբուքյան գրառում կամ հարցազրույց հունից հանում է Բաղրամյան 26–ում հայտնված «նախաձեռնողականներին», գիտեն բոլորը։
Նախկին արտգործնախարարի հեռուստահարցազրույցներից մեկը բացառություն չկազմեց։ Սերժ Սարգսյանը, իր ոճին հավատարիմ, թաքնվելով կուսակիցների ու ենթակա լրատվամիջոցների հետևում՝ «ջախջախիչ» պատասխան է տվել Օսկանյանին։ Պատասխանն, իրոք, այնքան «ջախջախիչ» է եղել, որ հիմա իշխանությունն իր ներսում պետք է պարզի, թե ինչու են այսքան անհարմար վիճակի մեջ դրել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարին։
Հիմա կմանրամասնեմ, թե ինչն ինչոց է։
Գաղտնիք չէ, որ ՀՀ արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության արդյունավետությունը Սերժ Սարգսյանի թիմը գնահատում է ՀՀ նախագահի՝ այլ երկրներ այցելությունների քանակով կամ հյուրեր ընդունելով։ Օրինակ՝ մեծագույն նվաճում համարվեց այն, որ Հիլարի Քլինթոնը գիշերեց Հայաստանում։ Եվ ահա, երբ Օսկանյանը նկատեց, որ եթե արդյունավետ արտաքին քաղաքականության չափման միավորը երկրի ղեկավարի այցերն են և Սարգսյանի թիմը հպարտանում է, թե հայ–ամերիկյան հարաբերությունները լավացել են, ապա ՀՀ ներկա նախագահը ոչ մի անգամ չի հյուրընկալվել Սպիտակ Տանը, այնինչ նախկինում այդպես չէր։
Օսկանյանի այս գնահատականներից հետո «ֆուտբոլասերներն» իրար խառնվեցին, թե միայն Քի Վեստի գործընթացի կոնտեքստում է Ռոբերտ Քոչարյանը եղել Սպիտակ Տանը։ Հարցն այն չէ, թե Քոչարյանի Սպիտակ Տանը լինելը ճակատագրական բան է, բայց տվյալ դեպքում քանի որ սերժսարգսյանական «կռուգի» համար դա թասիբի հարցի է վերածվել և նրանք մինչև օրս ապրում են Հիլարիին գիշերը Երևանում քնացնելու հաջողությամբ, ապա մի թեթև ճշգրտում արժե մտցնել նրանց պատասխանի մեջ։
Այո, Ռոբերտ Քոչարյանը Քի Վեսթի բանակցությունների շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոր Բուշ Կրտսերի հետ: Դա եղել է 2001թ. ապրիլի 9-ին: Բայց մինչ այդ Քոչարյանն աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում 2000թ. հունիսի 27-ին և Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Այն ժամանակ Քի Վեսթի մասին ընդհանրապես խոսք չկար: Սույն հոդվածին կից տեղադրված է ֆոտո Քլինթոնի հետ այդ հանդիպումից։
Ի դեպ, Շարմազանովի շուրթերով հանդես եկած մարդը, մեր կարծիքով պետք է պատասխան պահանջի այս հոդվածը պատրաստող ԱԳՆ պաշտոնյայից կամ այն մարդուց, ով անհարմար վիճակի մեջ է դրել նախագահականին, որովհետև ոչ միայն այդ մեկ փաստն է սխալ, այլև մնացած բոլորը՝ եզրակացություններով հանդերձ:
Մարկ Տվենն ասել է՝ ժամացույցի 13-րդ զանգը կասկածի տակ է դնում ոչ միայն 12-րդը, այլև դրան նախորդած բոլոր ժամերը:
Հակաօսկանյանական հոդվածի «13-րդ զանգը», հետևաբար, կասկածի տակ է դնում նրա բոլոր մյուս փաստարկները:
«Նախաձեռնողականների» 13-րդ զանգը

Կարեն Հակոբջանյան