Լրահոս

20.04.2012 00:36


ՀԱԿ պատգամավորի թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին

ՀԱԿ պատգամավորի թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին

Թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը ապրիլի 19-ին` (արդեն երկրորդ անգամ) հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին` Ռումինիա եւ Դիանե Տեցինիին` Կանադա: Հանդիպումը կայացել է դիտորդների նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում Պողոսյանը դիտորդներին է ներկայացրել ընտրացուցակներում առկա բազմաթիվ անճշտությունների փաստեր, մասնավորապես, գոյություն չունեցող հասցեների, մահացած, զինծառայության մեջ գտնվող անձանց անունների առկայությունը ընտրացուցակներում:

Խոսք է գնացել ընդհանրապես ընտրական գործընթացների` օրենքին չհամապատասխանելու մասին: Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է, որ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մարմինները, եւ մասնավորապես, համատիրությունները ճնշումներ են գործադրում բնակիչների վրա, եւ նաեւ` չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը` չեղյալ են համարում բնակիչների կողմից ունեցած տարբեր տեսակի պարտքեր` իշխանությունների օգտին քվեարկելու խոստման դիմաց:

Պողոսյանը խոսել է նաեւ ԸՕ-ի անկատարության մասին, մասնավորապես, նշել է, որ ժամանակին օրենքում կատարված փոփոխություններից հետո այժմ  հնարավոր չէ քվեարկության ավարտից հետո ծանոթանալ գրանցամատյանների հետ, եւ տեսնել, թե որ քաղաքացիներն են ընտրությունների օրը քվեարկել: Պողոսյանը նշել է, որ այդպիսով հնարավոր չէ դառնում ստուգել Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն տեղի ունեցած քվեարկության փաստերը, որոնք ընտրակեղծիքների հիմնական ձեւերից մեկն են հանդիսանում:

Հանդիպման ավարտին դիտորդները փոխանցել են Ավետ Պողոսյանին, որպեսզի վերջինիս կողմից ցանկացած ընտրախախտում արձանագրելու դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ պահի իրենց:

Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբ 

Այս խորագրի վերջին նյութերը