ՀՀԿ–ը բոլոր մակարդակներում հրաժարվում է ՀԱԿ ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից
Ժողովրդավարական ընտրություններն առաջին հերթին բնորոշվում են մասնակից քաղաքական ուժերի հրապարակային բանավեճերով՝ դեբատներով։ Դրանց շնորհիվ է նաեւ, որ հասարակությունը կողմնորոշվում է, թե հաջորդ ընտրաշրջանի համար ում վստահի իշխանությունը։
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում հրաժարվում են «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից։ Արդեն մի քանի անգամ բանավեճի նման հրավեր է արել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ այլոց, սակայն ոչ մեկը չի համարձակվել արձագանքել։ Հրապարակային բանավեճի նման առաջարկ է արել 7-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որին նրա ՀՀԿ-ական մրցակից Ս. Ալեքսանյանը պատասխանել է Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտող հրոսակային խմբեր ուղարկելով։ Նույն կերպ նման բանավեճից խուսափեց նախապես պատրաստակամություն հայտնած Ռուբեն Հայրապետյանը։ Բազմաթիվ այլ դեպքերում Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորության թեկնածուների արած բանավեճի առաջարկները մերժել են այլ ՀՀԿ-ականներ։
Սերժ Սարգսյանի փորձը՝ ՀՀԿ 13-րդ համագումարի ընդարձակ ելույթում ներկայացնել այնպիսի պատկեր, թե Հայաստանը ծաղկել է վերջին 4-5 տարում, ծանր հակահարված ստացավ ինչպես մասնագետների ու վերլուծաբանների, այնպես էլ` լրագրողական աշխարհի կողմից։ Այն միանշանակ գնահատվեց որպես ծայրեծայր ստախոսություն և խաբեբայություն։ Դրանից հետո նախընտրական քարոզչության ընթացքում Ս. Սարգսյանն այլեւս չի օգտագործում կեղծված այդ թվերն ու հորինված փաստերը։
Հրապարակային բանավեճերից հանրապետականները խուսափում են՝ շատ լավ գիտակցելով, որ իրենց իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին եւ ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հետ բանավեճում իրենք խայտառակ պարտություն կկրեն։ Հայ ազգային կոնգրեսը համոզված է, սակայն, որ հանրապետականների՝ բանավեճերից խույս տալու ու դրա փոխարեն մրցակիցների քարոզարշավը խոչընդոտելու խայտառակ փաստն ինքնին նույնկերպ կկողմնորոշի ընտրողներին հօգուտ «Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ» կարգախոսի։

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԴԱՇԻՆՔԻ ՇՏԱԲ