Աշխարհ

20.04.2012 10:00


Սահակաշվիլի. «2012թ. Վրաստան կարող է այցելել 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ»

Սահակաշվիլի. «2012թ. Վրաստան կարող է այցելել 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ այս տարի Վրաստան կայցելի 1 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Այդ մասին Սահակաշվիլին ասել է Աջարիայի Ինքնավար հանրապետության զբոսաշրջային Քոբուլեթի քաղաքում՝ նոր մասնագիտական քոլեջի բացման ժամանակ.

–Բացառված չէ, որ այս տարի Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան կգա 1 մլն զբոսաշրջիկ, ովքեր իրենց հետ կտանեն ճշմարտությունը մեր երկրի մասին,–ասել է նախագահը։

Վրաստանի նախագահը նաև ընդգծել է` զբոսաշրջությունը ոչ միայն եկամուտ է բերում վրաց ընտրանիքներին, այլև ապահովում է Վրաստանի անվտանգությունը։

Ավելի վաղ Վրաստանը միակողմանի վերացրել էր վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով` դրանից հետո Վրաստան այցելող Ռուսաստանի քաղաքացիների թիվը եռապատկվել է։

Հարկ է նշել նաև, որ ՌԴ ԱԳ նախարարությունը ապրիլի 12–ին հաղորդագրություն էր տարածել և  ռուս զբոսաշրջիկներին զգուշացրել, որ Վրաստանում ՌԴ քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ չկան և կոչ էր արել զերծ մնալ այդ երկիր այցելելուց։

Այս խորագրի վերջին նյութերը