Լրահոս

20.04.2012 10:18


Կույր և թույլ տեսնող անձինք աջակցության կարիք ունեն

 Երևանում «Լայն փակված աչքերով» ծրագրի շրջանականերում Հայաստանում իրականացվում է համապատասխան ծրագիր, որի նպատակն է կույր և թույլ տեսնող անձանց համար ժամանակակից մեթոդներով վերականգնողական կենտրոն հիմնել։

Այդ նախաձեռնությանը 2009–ից իրենց պատրաստակամությունն են հայտնել  Լեհաստանի «Կույրերի միությունը», «Արի՛, արի՛» հիմնադրամը, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, որոնք համագործակցում են Հայաստանի կույրերի և թույլ տեսնող անձանց  նորաստեղծ վերականգնողական կենտրոնի հետ։

Կենտրոնը հիմնվել է «Հանգրվան» ՀԿ–ի ջանքերով և OSIAF հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Գտնվում է  Ն. Տիգրանյանի անվան կույր և թույլ տեսնողների թիվ 14 հատուկ դպրոցում, որը միակն է Հայաստանում: Այդ համագործակցությունը մեծապես նպաստում է և ապագայում էլ կնպաստի Հայաստանում զարգացած երկրների փորձը ներդնելու գործընթացին։ Վերջինս կլուծի հայաստանաբնակ հազարավոր կույրերի և թույլ տեսնող անձանց (ՀՀ–ում բնակվում է շուրջ 12 000 կույր և թույլտեսնով) բազմաթիվ կենսական խնդիրներ։

Առավել համապարփակ արդյունք ստանալու ակնկալիքով լեհական կողմը, համագործակցելով Երևանի մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի հետ, 2011թ. նոյեմբերի 1-27-ը Երևանում նախաձեռնեց և անցկացրեց նեղ մասնագիտական դասընթաց, որն ուղղված էր կույր և թույլ տեսնող անձանց տարածական կողմնորոշում և մանուալ սենսորիկա դասավանդող մասնագետների պատրաստմանը։           

Չնայած այն բանին, որ արդեն բավական աշխատանքներ են տարվել Հայաստանի կույր և թույլ տեսնող անձանց համար, կայանալիք ծրագրի համար մեզ անհրաժեշտ են սպիտակ ձեռնափայտեր, որոնք Հայաստանում անհնար է ձեռք բերել: «Հանգրվան» առողջապահական–մշակութային ՀԿ–ն դիմել է Չինաստանի դեսպանությանը դրանք ձեռք բերելու խնդրանքով։

 Լիահույս ենք,որ կգնահատեք մեր երկրում օտարերկրյա կազմակերպությունների իրականացրած մարդասիրական գործունեությունը և աջակից կլինեք այդ տեխնիկական խնդրի լուծմանը:

 Նախապես շնորհակալ ենք  հնարավոր աջակցության համար։

«Հանգրվան» առողջապահական-մշակութային

 ՀԿ փոխնախագահ Կարեն Ղազարյան

Այս խորագրի վերջին նյութերը