Լրահոս

20.04.2012 10:28


Թուրքիան Սիրիայի հետ հակամարտությունում աջակցություն ստանալու համար դիմելու է ՆԱՏՕ–ի օգնությանը

Թուրքիան Սիրիայի հետ հակամարտությունում աջակցություն ստանալու համար դիմելու է ՆԱՏՕ–ի օգնությանը

Թուրքիայի կառավարությունը մտադիր է դիմել ՆԱՏՕ–ի օգնությանը։ Պատճառը սիրիական բանակի կողմից Թուրքիայի տարածքի գնդակոծություններն են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։

Թուրքիան  Սիրիային բազմիցս մեղադրել է իր տարածքը գնդակոծելու համար. Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե սիրիական բանակի գործողությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ինքնիշխանության և անվտանգության համար։ Այդ պատճառով Անկարան օգտվելու է ՆԱՏՕ–ի կազմավորման մասին Վաշինգտոնյան պայմանագրի 4–րդ կետից, որը ենթադրում է նաև ռազմական օգնություն ՆԱՏՕ–ի անդամ պետությանը։

Հարկ է նշել նաև, որ Սիրիան իր հերթին  Թուրքիային մեղադրում է ապստամբ–գրոհայիններին օգնություն տրամադրելու և զինելու համար Ըստ Սիրիայի ղեկավարության` Թուրքիայի տարածքում թաքնվում են ահաբեկիչներ, որոնք հարձակումներ են գործում Սիրիայի բանակի ստորաբաժանումների վրա, ահաբեկչական գործողություններ են կատարում Սիրիայի տարածքում և վերադառնում Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը