Քաղաքական

20.04.2012 10:50


Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» շուտով կզղջա, կթակի միասնական շտաբի դուռը»

Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» շուտով կզղջա, կթակի միասնական շտաբի դուռը»

Երեկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, թե ընտրությունների վերահսկողության միասնական շտաբն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ է հիշեցնում։

Մեկնաբանելով Սաֆրայանի այս հայտարարությունը՝ միասնական շտաբի նախաձեռնող, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»–ին ասել է, թե նախ «Ժառանգությունը» խախտում է հեղինակային իրավունքը, երբ այդ հայտարարությունն անելուց առաջ չի ասում, որ այդ մտքերը պատկանում են ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Արտաշես Գեղամյանին, որին Սերժ Սարգսյանն անվանել էր «դհոլ», «քամի տատանող» և այլն։

«Երկորդ` որքան որևէ դատողություն անտրամաբանական է, այնքան «Ժառանգությունը» տրվում է դրան՝ մտածելով, որ դրա շուրջը կարող է աժիոտաժ առաջացնել։ Տեսնում ենք, որ իրենց նախընտրական հանդիպումներին հատուկենտ մարդիկ են գալիս, և իրենք հիմա փորձում են այդ կերպ մարդ հավաքել և փրկել իրենց ձախողված քարոզարշավը»,–ասել է Հ. Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ինքը մտավախություն ունի, որ «Ժառանգությունը» շուտով կզղջա, կթակի միասնական շտաբի դուռը, և ինքը, լինելով խղճով մարդ, շտաբի անդամներին կխնդրի հետ ընդունել նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը