Լրահոս

20.04.2012 11:24


Մահացած օդաչուով ինքնաթիռն ընկել է Մեքսիկական ծոցը

Մահացած օդաչուով ինքնաթիռն ընկել է Մեքսիկական ծոցը

Մեքսիկական ծոցում` ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ափից ոչ հեռու, ընկել է Cessna-421 ինքնաթիռը՝ մահացած օդաչուով։ Ինքնաթիռն ընկել է, երբ վերջացել է վառելիքը։

Օդում պտույտներ անող ինքնաթիռը գրավել է զինվորականների ուշադրությունը։ Օդ են բարձրացվել F-15 կործանիչները, որոնք հանձնարարություն են ստացել ուղեկցել ինքնաթիռը։ Հենց կործանիչներից մեկի անձնակազմն է նկատել, որ ինքնաթիռը կառավարում է ավտոպիլոտը. Ինքնաթիռի ղեկին նստած մարդը կա'մ մահացած է եղել, կա'մ գտնվել է անգիտակից վիճակում։ Սպառելով վառելիքը` ինքնաթիռն ընկել է Մեքսիկական ծոցը։

Հետագայում պարզվել է, որ ինքնաթիռի օդաչուն Նոր Օռլեանի բնակիչ Փիթեր Հերցակն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը