Ապրիլի 19-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի պ/հ չպարզված և «ՎԱԶ-2121» մակնիշի 02 ԼՍ 999 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը` «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1961 թ. ծնված Գագիկ և ուղևոր` 1978 թ. ծնված Գևորգ Շահրիկյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի կենտրոնական հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` Գագիկ Շահրիկյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածինը` միջին ծանրության:
Բախվել են մեքենաներ