2011 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-պատռած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, Բրյուսովի փողոցում անհայտ անձը վիճաբանել է Մերուժան Դ.-ի և նրա ընկերոջ` 1992 թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ, որի ընթացքում սուր-կտրող գործիքով հարվածել է Մերուժան Դ.-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները ս/թ ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Կարեն Կ.-ին: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը:
Ձերբակալվել է