Լրահոս

21.05.2009 16:15


Արամ Սաֆարյանի մեկնաբանությունը գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձևի վերաբերյալ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն իր մեկնաբանությունն է տվել «7օր»-ին, Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևի վերաբերյալ։

-ՄԱԿ-ի բանաձևերն էլ կան մեջտեղում, բայց կան նաև ԵԱՀԿ-ի մոտեցումները և հայտարարությունները։ Ես չեմ ուզում սրանք իրար հակադրել, որովհետև սրանք բոլորը լուծման ուղիներ ցույց տվող փաստաթղթեր են։ Մենք մեր հարցի լուծման մեջ ապավինել ենք ԵԱՀԿ-ին՝ 1975 թվականի հելսինկյան խարտիային, նրա սկզբունքներին։ Այդ սկզբունքների իրականացմանն ենք ձգտում բանակացային գործընթացում՝ համանախագահների միջնորդությամբ։ Գերմանական Բունդեսթագի այս պարզաբանումները, որ տվել են, գալիս են ընդամենը սատարելու Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, այլ կերպ ասած՝ նրանք ուզում են մեկ անգամ ևս խթանել այս գործընթացը։ Այս առումով պետք է ընդամենը ոչ թե անհանգստություն, այլ ի նկատի ունենալ, որ Եվրոպայում այսպիսի բանաձևեր կարող են էլի ընդունվել։ Դրանք բոլորը գալու են բանակցային գործընթացը խթանելու։

 

Այս խորագրի վերջին նյութերը