Լրահոս

20.04.2012 12:44


Երևանի քաղաքապետարանը աշխա­տան­քի է հրավիրում փորձառու վարորդների

Երևանի քաղաքապետարանը աշխա­տան­քի է հրավիրում փորձառու վարորդների

Երևանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով  մայ­րաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխա­տան­քի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։

«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկա­յական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերու­թյու­նը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխա­տելու պայմանով։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկու­թյուն­ների համար զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ (010) 67 44 20, (010) 67 44 24 և (077) 41 00 10  հեռախոսա­հա­մար­ներով։

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը