ՀՔՄ–ի դեմ ճնշումներ են կիրառվում՝ պատմում է Հմայակ Հովհաննիսյանը
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատմել է ճնշումների մասին, որոնց ենթարկվել է ՀՔՄ–ն և անձամբ ինքը, սկսած հունվարից , երբ ՀՔՄ–ն սկսեց հրապարակային քաղաքագիտական լսումների շարքը։ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ ՀՔՄ աշխատակիցներին արգելել է խոսել այդ ճնշումների մասին, քանի որ դա կարող էր խանգարել լսումների նպատակին։ Լսումների նպատակը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբն էր, որն արդեն աշխատում է.
–Երբ այդ շտաբը ստեղծվել է, և այլևս ոչինչ չի կարող արգելել դրա աշխատանքներին, ես իրավունք եմ ինձ վերապահում ներկայացնել այն իրավիճակը, այն ճնշումները, այն ոտնձգությունները, որոնց տեղիք չենք տվել և տեղիք չենք տալու։
Հմայակ Հովհաննիսյանը պատմել է, որ այս տարվա հունվարին ՀՔՄ գրասենյակի վերևի երկու հարկերը զբաղեցնող «Հայհիդրոէներգո»–ի բաժներտերը՝ Սենիկ Ջուլհակյանը, դիմել է իրեն` պահանջելով, որ ինքը նրան վաճառի ՀՔՄ գրասենյակի տարածքը։ Հ. Հովհաննիսյանի խոսքով` Ջուլհակյանը ամպագորգոռ հայտարարություններ էր անում, թե ուզում է փրկել «Հայհիդրոէներգոն»։ Ջուլհակյանը նաև հայտնել է, թե լուծել է Արտաշես Գեղամյանի տարածքի հարցը՝ Գեղամյանն ազատում է տարածքը։ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել է իրենց խոսակցությունը` չունենալով դրա իրավունքը։
Հմայակ Հովհաննիսյանը չի համաձայնել վաճառել գրասենյակը։
–Դրանից հետո այստեղ սկսվեց ջրհեղեղի նման մի բան՝ ջուր էր թափվում վերևից։ Ես ոստիկանություն հրավիրեցի, հետո գործ հարուցվեց Կենտրոն վարչական դատարանում,–ասել է Հմայակ Հովհաննիսյանը։
Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ դրանից հետո ինքը ստացել է գրություն, որտեղ «իմպերատիվ ոճով առաջարկվում է» երեքօրյա ժամկետում ազատել տարածքը: Գրությանը կցվել է կառավարության որոշումը։
Կառավարության այդ որոշումը Հմայակ Հովհաննիսյանը խայտառակություն է անվանել և ասել է, թե Ջուլհակյանի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որին ուղղորդում է վարչապետ Տիգրան Սարգսյանը.
–Սուրեն Խաչատրյանը, նույն ինքը՝ Լիսկան, արդեն Երևանի կենտրոնում է, Ազատության հրապարակի մատույցներում է։ Սենիկ Ջուլհակյանը առ ոչինչ է, նրա հետևում Լիսկան է։ Նա եկել է այստեղ, փողոցի կողմից շոյել է պատերը, և ունի նպատակ դիրքավորվել Երևանի սրտում։
Հմայակ Հովհաննիսյանը նաև նշել է, թե ինքը պարզել է, որ «ԵվրոԷներգո» համակարգ, որի անունից հանդես է գալիս Ջուլհակյանը և որը, ըստ նրա, գործում է Չեխիայում, գոյութնուն չունի։