Լրահոս

20.04.2012 13:37


Հմայակ Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» ներկայանում է որպես ըննդիմադիր, բայց ձայնակցում է ՀՀԿ-ին»

Հմայակ Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» ներկայանում է որպես ըննդիմադիր, բայց ձայնակցում է ՀՀԿ-ին»

«Ժառանգությունը» ուզի, թե չուզի` ընտրությունների վերահսկման միասնական շտաբը գործելու է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Եթե քաղաքական ուժերը նույն ձևով են գնահատում իրադարձությունները, նույն գնահատականներն են տալիս իրադարձություններին, դեպեքերին, դա նշանակում է, որ նրանց միջև կա համագործակցության դաշտ։ «Ժառանգությունը» բերում էր  այն նույն փաստերը, որոնք փորձում էր բերել ՀՀԿ-ն,–«Ժառանգություն»–ՀՀԿ համագործակցության մասին խոսակցություններին Հ. Հովհաննիսյանն այսպես է անդրադարձել և ավելացրել, թե «Ժառանգությունը» կապկել է ՀՀԿ-ին և կրկնել վերջինիս արարքը.

«Ժառանգությունը» կապկեց Գալուստ Սահակյանի քայլը, երբ վերջինս հեռացավ միասնական շտաբի առաջին հանդիպման ժամանակ, իսկ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ երկրորդ քննարկումից։ «Ժառանգությունը» ներկայանում է որպես ըննդիմադիր, բայց ձայնակցում է ՀՀԿ-ին։ «Ժառանգությունը» փայաբաժին է սպասում ՀՀԿ-ից: «Ժառանգությունը» ռեսուրս չունի` կա՛մ պետք է համագործակցի մեզ հետ, կա՛մ ՀՀԿ-ի, և նրանք արդեն կատարել են իրենց ընտրությունը՝ ընտրելով ՀՀԿ-ն։

Նրա համոզմամբ՝ շտաբի աշխատանքներին չմասնակցողները պատրաստվում են ընտրակեղծիքների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը