Լրահոս

20.04.2012 13:45


ՀՊԱԿ. «ՀՌԱՀ-ի գործունեությունը`պաշտոնեական անփութություն»

ՀՊԱԿ. «ՀՌԱՀ-ի  գործունեությունը`պաշտոնեական  անփութություն»

Ինչպես նշել  ենք երեկվա մեր հայտարարությունում, ՀՌԱՀ-ն, իր  առաջին  Մոնիտորինգի արդյունքներում, առանց որևէ  դիտարկման  ԸՕ-ի  22-րդ  հոդվածի  1/3-րդ  մասի պահանջների  կատարման ուղղությամբ, եզրահանգում  էր ներկայացրել  այն  մասին, իբր «Հաշվետու ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունների կողմից ՀՀ Ընտրական օրենսդրությամբ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ չեն արձանագրվել»:

 

    Սակայն, ակնհայտ է, որ վերջինս  չի  համապատասխանում  իրականությանը, հաշվի առնելով, առնվազն, ՀՀ  Նախագահ - ՀՀԿ ղեկավարի  աշխատանքային այցերի  մասին ամենօրյա և լայնածավալ  տեղեկատվության հեռարձակումը  գրեթե  բոլոր  հեռուստառադիոընկերությունների  կողմից: 

   Հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ  վերջիններիս  կողմից իրականացրած այդ  խախտումները կարող են էական ազդեցություն  ունենալ  ընտրութան  արդյունքների  վրա, այսօր այդ մասին    հաղորդում  ենք  ներկայացրել  Գլխավոր դատախզություն, ՀՌԱՀ-ի  գործունեությունը  որակելով, որպես  պաշտոնեական  անփութություն:

   Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/                                                       

Այս խորագրի վերջին նյութերը