Պենտագոնը մշակել է Իրանի վրա հնարավոր հարձակման ծրագիրը
ԱՄՆ–ն ունի հստակ ծրագիր՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան։
Ամերիկյան CNN հեռուստաընկերության տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք Պենտագոնը մշակո՞ւմ է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագիր, Պանետտան հայտարարել է, որ Պենտագոնն ունի այդպիսի ծրագիր։
Լրագրողի այն հարցին էլ, թե հարկ եղած դեպքում կարո՞ղ է այդ ծրագիրը կյանքի կոչել, պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։