Լրահոս

20.04.2012 14:27


Մեկցենտանոց մետաղադրամը վաճառվել է ավելի քան մեկ մլն դոլարով

Մեկցենտանոց մետաղադրամը վաճառվել է ավելի քան մեկ մլն դոլարով

Մեկ ցենտ նոմինալ արժեքով մետաղադրամը, որը թողարկել է ԱՄՆ դրամատունը 1792 թվականին,  աճուրդում վաճառվել է 1,15 մլն դոլարով։ Վաճառված մետաղադրամը մեկն է 14 «փորձնական» մետաղադրամներից, որոնք թողարկվել են 1792–ին, բայց չեն դրվել շրջանառության մեջ. շրջանառու մետաղադրամների թողարկումը սկսվել է 1793–ին։ Մետաղադրամի միջնամասը պատրաստված է արծաթից։ Հետագայում իշխանությունները որոշեցին, որ նման մետաղադրամը շատ ծանր է և անհարմար ամենօրյա օգտագործման համար։

Բացի այդ, բոլորին հայտնի «In God We Trust» («Մեր հույսը Աստվածն է») գրության փոխարեն մեկցենտանոցի վրա գրված է «Liberty Parent of Science & Industry»՝ «Ազատությունը գիտության և արդյունաբերության ծնողն է»։

Մետաղադրամի վաճառողը ցանկացել է անհայտ մնալ։ Եթե 2012–ին 1793–ին թողարկված «սերիական» մեկցենտանոցը վաճառվել է 1,15 մլն դոլարով, 2010–ին մեկ այլ մեկցենտանոց  վաճառվել է 1,7 մլն դոլարով։

Այս խորագրի վերջին նյութերը