Լրահոս

20.04.2012 14:34


3 երթուղիներով անվճար կփոխադրեն Ծիծեռնակաբերդ

3 երթուղիներով անվճար կփոխադրեն Ծիծեռնակաբերդ

 Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի <<Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին>> որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները <<Հրազդան>> մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

  • թ.1 երթուղի - <<Հրազդան>> մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի <<Զորավար Անդրանիկ>> կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - <<Հրազդան>> մարզադաշտ,
  • թ.2 երթուղի - <<Հրազդան>> մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան փողոցներ - մետրոպոլիտենի <<Երիտասարդական>> կայարան: Հետադարձը` Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - <<Հրազդան>> մարզադաշտ,
  • թ.3 երթուղի - <<Հրազդան>> մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի <<Բարեկամություն>> կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը