Ճապոնիայում կենդանաբանական այգուց փախած արջերը հոշոտել են երկու կնոջ
Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի Ակիտա պրեֆեկտուրայի Խատիմանթայ կենդանաբանական այգում։ Այնտեղ պահվող 38 արջերից մի քանիսը դուրս է եկել վանդակից և հոշոտել կենդանաբանական այգու երկու աշխատակցուհիներին։ Այգին փակ է եղել այցելուների համար։ Մեկ աշխատակցի հաջողվել է փախչել և փրկվել արջերից։
Տեղի մամուլը հայտնում է, որ որսորդները սպանել են փախած արջերից չորսին, սակայն ոստիկանությունն ընդգծում է, որ վանդակներից դուրս եկած արջերի թիվը հայտնի չէ։ Ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին դուրս չգալ տներից։ Հայտնի է միայն, որ մինչ այժմ ազատության մեջ է մեկ արջ։