Լրահոս

20.04.2012 15:13


Քաղաքագետ. «Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք կրում»

Քաղաքագետ. «Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք  կրում»

Քաղաքագետ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի զենք կրելու խոսակցություններին և ընդգծել.

–Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք կրում: Այն երկրում, որտեղ Լիսկաներ կան, որտեղ կան մարզպետի անվան տակ գործող քրեական մաֆիոզներ, մարդն իրավունք ունի զենք կրել և պաշտպանվել։ Եթե Արմավիրի նման դեպք է լինում, երբ պատգամավորության թեկնածուին ծեծելով հանում են ընտրարշավից, և ԿԸՀ-ն այդ հարցին հետամուտ չի լինում, երբ լրագրողը հրավիրում է իր մրցակցին՝ Սամվել Ալեքսանյանին, հեռուստաբանավեճի, և մերժվում է, և դրան հետևում է այն, որ Ս. Ալեքսանյանն իր դեմ է հանում հայ կանանց, այսինքն՝ մեկը հայ կանանց ծեծում է, մյուսը հայ կանանց հանում է իր մրցակիցների դեմ, սա ի՞նչ մթնոլորտ է: Կարծում եմ, որ նախընտրական շրջանում հատկապես քաղաքական գործիչները, օգտվելով սահմանադրական իրավունքից, զենքով շրջելու իրավունք ունենալու պարագայում կարող են պաշտպանվել հնարավոր վտանգներից, քանի որ նրանց կյանքն ամեն րոպե այս երկրում վտանգված է: Մեր երկիրը դեռ չի դառել այն ապահով երկիրը, որտեղ քաղաքական գործիչն  այնքան ապահովագրված է տարբեր կարգի թափթփուկների ոտնձգություններից, որ չօգտվի օրինական զենք կրելու իր իրավունքից։ Այս աղմուկը, որ բարձրացավ, այն հարցը չէ, որ այդքան մեծ ուշադրութուն լինի։ Ես զենք չունեմ, որովհետև պատգամավոր չեմ, բայց երբ պատգամավոր էի, կրում էի։ Փաստ է, որ մեր երկիրն այն երկիրն է, որտեղ քաղաքացին, առավել ևս՝ քաղաքական գործիչը, ապահովագրված չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը