Լրահոս

20.04.2012 15:17


Ապրիլի 1-30-ը կնշեն «Երկրի օրը»

Ապրիլի 1-30-ը կնշեն «Երկրի օրը»
Մոսկվայի տանը տեղի ունենցավ «Երկրի օր-2012» քարոզարշավին նվիրված մամուլի ասուլիս` քարոզարշավի կազմակերպիչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի և նախաձեռնության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր
տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին «Երկրի օր-2012» քարոզարշավի առանցքային ծրագրերը, քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառման` ծառատունկի մանրամասներ:
Այս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում: Այստեղ է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Երկրի օր» քարոզարշավի շրջանակում այդ տարածքի ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին
նախատեսվում են անտառստեղծման աշխատանքներ իրականացնել:
«Ամբողջ աշխարհում Երկրի օրը նշվում է ապրիլի 22-ին, սակայն մենք այս տոնը նշելու համար միջոցառումներին մի ամբողջ ամիս ենք հատկացրել ապրիլի 1-ից 30-ը, քանի որ համոզված ենք, որ այս տոնի կարիքը մեր երկրիը ավելի շատ ունի»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը: «Հայաստանը փոքր երկիր է` սահմանափակ բնական ռեսուրսներով, և այդ սակավաթիվ ռեսուրսների պահպանությունը և ճիշտ տնօրինումը երկրի համար կենսական խնդիրներ են: Այդ պատճառով անհրաժեշտ է ընդունել, որ երկարաժամկետ կայուն զարգացմանն ուղղված որոշումների կայացման մեջ այսօրվա թերացումները գալիք տասնամյակներում բացասական ազդեցություն կունենան ապագա սերունդների կյանքի
որակի վրա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համախմբվել են հանուն գալիք սերունդների ապագայի»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը