Լրահոս

20.04.2012 15:11


Ընդունում ենք մարտահրավերը

Ընդունում ենք մարտահրավերը

Բաղրամյան 26-ում շատ լավ են հասկանում, որ հողը ոտքերի տակից գնում է, և ընտրությունների արդյունքում հօդս է ցնդելու իրենց երազանքը, քանզի քաղաքական մենաշնորհը վերանալու է: Հասկանում ու նյարդայնանում են: Դա է պատճառը, որ տեղեկատվական դաշտում (համացանցում) նկատվում է խաղի կանոնի փոփոխություն:

Մեր ունեցած տեղեկություններով` սերժսարգսյանական նեղ թիմում որոշել են քաղաքական մրցակիցների, իրենց վերահսկողությունից դուրս և ինքնուրույն մարդկանց հետ հարաբերությունները քաղաքական, գաղափարական և մասնագիտական բանավեճի մակարդակից իջեցնել անձնական վիրավորանքների տիրույթ: Այդ իսկ նպատակով ստեղծվել են հակահիգիենիկ կայքեր, որտեղ բառիս բուն իմաստով հայհոյանքներով համեմված էժանագին հոդվածներ են տպվում: Փորձ է արվում կեղտոտել մթնոլորտը, որպեսզի իրենց կեղտոտվածությունը չերևա: Այսինքն, նախագահականի թիմը գնում է սադրանքներ հրահրելու և էժանագին հակաքարոզչություն անելու ճանապարհով: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այսպես է պատկերացնում «լավ ընտրությունները» և «որակական հեղափոխությունը»:

Մենք այս պահին արձանագրում ենք այդ նոր խաղի կանոնի առկայությունը և համապատասխան մարդկանց տեղեկացնում, որ պատրաստ ենք վերցնել նետված ձեռնոցը: Քարոզչական պատասխանները կլինեն կոշտ, անհամարժեք և գոտկատեղից ներքև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը