Բեռլուսկոնին հայտնվել է դատարանում անչափահաս մարմնավաճառուհիների հետ հարաբերություններ ունենալու համար
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել է անչափահաս մարմնավաճառուհիների հետ կապի գործով դատի նիստին։ Մեղադրյալը պնդում է, որ ինքը պարզապես «նրբաճաշակ խնջույքներ» է կազմակերպել և վճարել է կարիքավոր աղջիկներին խնջույքը կազմակերպելու համար։
Մի այդպիսի խնջույքի մասնակից աղջիկներից մեկը՝ Իման Ֆադիլը, հայտնել է, որ Բեռլուսկոնին ինքն է իրեն 2 հազ եվրո վճարել։ Ֆադիլը դատարանում պատմել է, որ միանձնուհիների զգեստներ հագած աղջիկները հանվել են նախկին վարչապետի առաջ։
Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է 17–ամյա մարոկկացի պարուհի Կարիմա էլ Մարուքի հետ ինտիմ կապեր ունենալու համար, ով հայտնի է «Սրտակեր Րուբի» անունով։ Դատախազությունը 75–ամյա Բեռլուսկոնիին մեղադրում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար. նախկին վարչապետն իբր ազատել է Րուբիին ոստիկանությունից այլ գործով ձերբակալվելուց հետո։