Լևիկ Աբգարյան. «Ձեր մանկլավիկ որակումը հենց վերաբերում է Ձեր ապատեղեկատվություն տարածող գործակալներին»
Պարոնա՛յք «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչներ, Ձեր նյութը «7օր» -ում 17.04.2012թ. հասցեագրված ինձ՝ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավար Լևիկ Աբգարյանիս, ուղղակի հերյուրանք է, և ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ գրավոր և ո՛չ էլ բանավոր ինձ երբևիցե «Միավորված հայեր» կուսակցության կողմից ոչ մեկը չի դիմել համայնքի տարածքում շտաբ բացելու հարցով, և, բնականաբար, ես չէի կարող խոչընդոտել։ Իսկ ինչ վերաբերում է ազգաբնակչությանն ահաբեկելուն, տեղեկանք և անհրաժեշտ այլ փաստաթղթեր չտրամադրելուն, ապա բարի եղեք գոնե մեկ օրինակ բերեք, որ համոզեք։
Ի տարբերություն շատ–շատերի՝ ես շատ լավ եմ պատկերացնում մեր ազգաբնակչությանը հուզող խնդիրները, և դա իմ ամենօրյա աշխատանքի մասն է կազմում։
Իսկ Ձեր մանկլավիկ որակումը հենց վերաբերում է Ձեր ապատեղեկատվություն տարածող գործակալներին, որոնք իրենց փողոցային բառապաշարով ու գործելակերպով ոչ թե օգնում են խոսուն վերնագրով կուսակցությանը («Միավորված հայեր»), այլ իրենց անհեռատես ու կարճամիտ քայլերով վնասում են Ձեր վարկանիշին։