Լրահոս

20.04.2012 18:15


«Միավորված հայեր»-ը շարունակում է շտաբեր բացել

Այսօրվանից կգործի «Միավորված հայեր» կուսակցության  հերթական նախընտրական շտաբը: Այս անգամ կուսակցականներն այցելել են  Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց դիմավորել են նաև գաղափարակիցներ և ընտրողներ: Նրանք տեղում բաժանել են կուսակցական ծրագրերի թռուցիկներն ու զրուցել հավաքվածների հետ խնդիրներից ու առաջիկա անելիքներից:

ՄՀԿ շտաբը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` Սայադյան փողոց, Կենտրոնական հրապարակ: Նախընտրական շտաբի ղեկավարն է Լևոն Պիպոյանը, տեղակալը` Ասիկո Բոխյանը,  ովքեր  պատրաստ են աջակցել բնակիչներին` ընտրական գործընթացում ի հայտ եկող խնդիրների լուծման և խախտումների բացահայտման հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը