Լրահոս

20.04.2012 16:40


Ս. Զոլյան. «Մենք մեր իրավունքն ենք պաշտպանում»

Ս. Զոլյան. «Մենք մեր իրավունքն ենք պաշտպանում»

Այսօր Վ. Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի բակում ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը պնդել է, որ իրենք որևէ մեկի պատվերը չեն կատարում, այլ իրենց իրավունքն են պաշտպանում, ու տեղի ունեցողի մեջ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել։

Համալսարանից էլ տեղեկացնում են, որ ԵՊԼՀ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները միջազգային ասպարեզում մտահոգություններ են առաջացրել, և դրա հետ կապված՝ Ս. Զոլյանը բազմաթիվ նամակներ է ստանում գործընկեր համալսարաններից և միջազգային այլ կառույցներից։ Վերջիններս իրենց մտահոգություններն են արտահայտում այս ամենի վերաբերյալ և հույս հայտնում, որ հանձին ռեկտոր Ս. Զոլյանի՝ միջազգային մակարդակով առաջիկայում ԵՊԼՀ-ի հետ համատեղ նախատեսվող գիտակրթական ծրագրերը չեն խափանվի:

«Ֆեյսբուք»–ում էլ խումբ է ստեղծվել «Միջազգային աջակցություն պրոֆեսոր Սուրեն Զոլյանին» անվանմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը