ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն, ՄՀԿ-ն տպագիր մամուլում հիշատակվում են խիստ հազվադեպ
«Տպագիր մամուլի մոնիթորինգ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց տպագիր մամուլի մոնիթորինգի միջանկյալ հաշվետվությունը:
Տպագիր մամուլի մոնիթորինգի հաշվետու փուլն ընդգրկել է 2012 թվականի մարտի 12-ից ապրիլի 14-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում հետազոտվել են Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 2500 հոդվածներ, որոնք առնչվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Հետազոտության արդյունքում առանձնացվել են տպագիր լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանման օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Ներկայացված հաշվետվության համաձայն` հայաստանյան տպագիր մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրական գործընթացի նկատմամբ: Այդուհանդերձ, շատ դեպքերում մամուլում արձանագրվել են անհավասարակշիռ, իրադարձությունների սուբյեկտիվ և ընտրանքային լուսաբանման դեպքեր: Դրանք դրսևորվում են գնահատականներ պարունակող վերնագրերի կիրառությամբ, ինչպես նաև ամենատարբեր մանիպուլյատիվ հնարքներով: Հաճախակի են հեղինակների կողմից կողմնակալ վերաբերմունքի դրսևորման դեպքերը` գնահատական պարունակող մեկնաբանություններ, զրուցակիցներին ուղղորդող հարցադրումներ:
Հանրագումարում տպագիր մամուլը ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ: Քաղաքական ուժերի և գործիչների օգտին կամ ի վնաս բացահայտ կամ քողարկված քարոզչություն պարունակող նյութերի ծավալը թերթերից շատերի մոտ գերազանցում է հրապարակումների մեկ երկրորդը:
Տարբեր քաղաքական ուժերի հետ փոխկապակցված կամ համակրող լրատվամիջոցների մոտ շատ հաճախ գերակշռում են քաղաքական մրցակիցների դեմ հակաքարոզչությունն ու քննադատությունը: Հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր թերթերի մոտ մրցակիցներին բացասական շեշտադրումներով անդրադարձերը գերակշռում են սեփական համակիրներին ու թիմակիցներին վերաբերող նյութերին:
Քանակական առումով դիտարկված ժամանակահատվածում տպագիր մամուլում ամենից շատ հիշատակվողը ՀՀԿ-ն է, որին հետևում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Նշված քաղաքական ուժերի գործունեությունը բավականին ինտենսիվ լուսաբանվում է տպագիր մամուլի կողմից: Ինչ վերաբերում է ընտրարշավի մասնակից մյուս երեք կուսակցությունների` ՀԴԿ, ՀԿԿ, ՄՀԿ, գործունեությունը, ապա նրանք ընդգծված կերպով ստվերում են և տպագիր մամուլի կողմից հիշատակվում են խիստ հազվադեպ:
Պաշտոնական քարոզարշավի անցած մեկ շաբաթվա հրապարակումների ուսումնասիրությունը և դրանց համեմատությունը նախորդող շրջանի հետ ցույց է տվել, որ տպագիր մամուլի ոլորտում նկատվող բացասական երևույթները խորանալու միտումներ են դրսևորում. գնահատական և քարոզչություն պարունակող նյութերի տեսակարար կշիռը գնալով ավելանում է, իսկ դրանց մեջ քվեարկության օրվա մոտենալուն զուգահեռ ավելանում են բացասական գնահատականներ ներառող և առանձին ուժերի դեմ հակաքարոզչություն իրականացնող նյութերի քանակը:
Մոնիթորինգն իրականացնում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում: Փաստաթղթում ներկայացված տեսակետները որևէ կերպ չեն կարող ընկալվել որպես Եվրամիության և ԵԱՀԿ-ի պաշտոնական կարծիքի արտացոլում:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա Գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյան

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա
Գործադիր տնօրեն
Տաթևիկ Փիրումյան