Լրահոս

20.04.2012 16:57


Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի դեմ

Հաջորդ շաբաթվա սկզբից Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառելու Սիրիայի դեմ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բեռնար Վալերոն։ Նոր պատժամիջոցները վերաբերում են լյուքս դասի ապրանքատեսակների և մի շարք հումքային ապրանքների արտահանման սահմանափակմանը։ Պատժամիջոցների կիրառումը հետևանք է այն բանի, որ Սիրիայի կառավարությունը շարունակում է անտեսել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի դրույթները։

Մասնավորապես Սիրիայում չեն դադարեցվել ռազմական գործողությունները, չնայած Բաշար Ասադը խոստացել էր կանգնեցնել զինված բախումները մինչև ապրիլի 12–ը։

Սիրիայի նկատմամբ արդեն իսկ կիրառվում էին պատժամիջոցներ ԵՄ կողմից։ Պատժամիջոցների հաստատումից հետո Սիրիայի արտարժութային պահուստները, որոնք կազմում էին 17 մլրդ դոլար, կրկնակի պակասել են։ Տուժել է նաև Սիրիայի նավթարդյունաբերական ոլորտը, քանի որ Սիրիան իր նավթի 90 տոկոսը վաճառում էր հենց ԵՄ անդամ երկրներին։ Նավթի վաճառքի ծավալների անկման վնասը կազմել է 2 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը