Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև
Ապրիլի 20-ին Երեւանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի ԱԳՆ կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական եւ գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:
Հայ եւ վրացի դիվանագետներն անդրադարձան միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ եւ ընդգծվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարեւորությունը: