Լրահոս

20.04.2012 17:34


Զոլյանը խոստանում է բացառիկ մանրամասներ հրապարակել

Զոլյանը խոստանում է բացառիկ մանրամասներ հրապարակել

Այսօր Վ. Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի բակում ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը Սուրեն Զոլյանը հայատարարել է, որ փորձել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն չի կարողացել, վարչապետին ուղղած իր նամակն էլ չի ընդունվել ԵՊԼՀ բլանկի վրա ներկայացված լինելու պատճառաբանությամբ։ Զոլյանին առաջարկվել է նամակը գրել որպես քաղաքացի: Վերջինն էլ ստիպված դիմել է ԵՊԼՀ ուսանողներին՝ խնդրելով իր նամակը փոխանցել վարչապետին:

Ես անձամբ չկարողացա հանդիպել վարչապետին, բայց դա ձեզ հաջողվեց, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը: Որպեսզի խուսափենք անհարմարություններից, ես նամակը ստորագրել եմ որպես ԵՊԼՀ փորձագետ, պրոֆեսոր,-ասել է Զոլյանը։

Նա նաև խոստացել է առաջիկայում իր և Արմեն Աշոտյանի հակամարտության մասին բացառիկ մանրամասներ հրապարակել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը