Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բրյուսովի անվան համալսարանի շուրջ իրադարձություններից: Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ-ական վերնախավը որոշել է (իսկ որոշ տվյալների համաձայն արդեն իսկ իրականացրել է) վաճառել Բրուսովի համալսարանի և Երևանի Պետական Կոնսերվատորիայի շենքերը: Բուհերի փոխարեն, վաճառքից հետո այդ շենքերը դառնալու են հյուրանոցներ, իսկ բուհերը մտնելու են մանկավարաժական հալասարանի կազմի մեջ:
Հաշվի առնելով, որ գործարքը կարող էր մեծ աղմուկ հանել, ՀՀԿ նախագահն ու վարչապետը որոշել են դա անել նախընտրական փուլի թոհուբոհի ընթացքում: Գործարքի առաջին քայլը դրված է նախարար Ա. Աշոտյանի վրա: ՀՀԿ վերնախավը որոշել է, որ ամեն դեպքում, նա ընտրություններից հետո չի մնալու նախարար և նրան հանձնարարավել է կատարել գործի առաջին մասը` բարձրացնել աղմուկ, հեռացնել ռեկտորներին, բուհերի շուրջ ստեղծել անառողջ մթնոլորտ:Այնպես, որ մոտ ապագայում սպասենք կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտորի ազատման հրամանին: Բնականաբար, Ա. Աշոտյանը պետք է նաև ջանասիրաբար հերքի շենքերի վաճառքի լուրերը, սակայն, ամիսներ անց նա չի լինի նախարար, իսկ նոր նախարարը կհայտարարի, որ պատասխանատու չէ նախորդի ասածների համար:
Բրյուսովն ու կոնսերվատորիան վաճառե՞լ են