«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլի 7-15-ը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել երկրի չորս քաղաքներում եւ երկու գյուղում` այդ թվում Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Ուշագրավ է, որ այստեղ «Ժառանգությունը» 15.8 տոկոս ձայնով առաջ է անցել ՀՀԿ-ից, որն այս բազմամարդ գյուղում ունի 15.7 տոկոսանոց վարկանիշ: Սա, թերևս միակ բնակավայրն է, որտեղ «Ժառանգությունը» հաղթահարում է 5 տոկոսի արգելքը: Բանն այն է, որ ծնունդով Աչաջուրից է «Ժառանգության» ցուցակի երկրորդ համարը` Խաչատուր Քոքոբելյանը: Մյուս բոլոր բնակավայրերում «Ժառանգության» վարկանիշը տատանվում է 2-3 տոկոսի սահմաններում, եւ եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ապա այս կուսակցությունը խորհրդարանում տեղ չի կարող ունենալ:
«ժառանգությունը» առաջ է անցել ՀՀԿ–ից