«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ սույն թվականի ապրիլի 22-ը կնշվի որպես Առանց մեքենայի օր՝ Երկրագնդի օրվա կապակցությամբ: Ժամը 14:00-ից Կանաչաստան ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարևանությամբև հարակից այգում Մանկական այգում:
Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց՝ զբոսնելու,վազելու, խաղալուև վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:
Կանաչաստան ՀԿ-ն և աջակից բնապահպան խմբերը հրավիրում ենբոլորին այդ գարնանայինգեղեցիկօրըքաղաքում միասին անցկացնելու: Միջոցառման ընթացքում նախատեսվում են բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն և խաղեր: Ցանկացողները կարող են բերել և վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկերը: Այցելուները կծանոթանան նաև հեծանվային ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին:
Առանց մեքենայի օր