Ուրբաթ օրը, տեղի ժամանակով 18։50–ին Պակիստանի «Bhoja Airline» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը Կարաչիից Իսլամաբադ էր թռչում, վայրէջքից առաջ ընկել է։ Վերջին տվյալներով՝ ավիավթարի զոհ է դարձել 138 մարդ՝ բոինգի բոլոր ուղևորները, անձնակազմը և այն տների բնակիչները, որոնց վրա ընկել է ինքնաթիռը։
Տեղի ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ինքնաթիռը թույլտվություն է ստացել Իսլամաբադի օդանավակայանում վայրէջք կատարելու համար, որից հետո կապը անձնակազմի հետ կորել է։ Boeing 737–ը ընկել է Հուսսեյնաբադ բնակավայրի մոտ՝ Ռավալփինդի քաղաքից ոչ հեռու։ Դեպքի վայր ժամանած փրկարարները կործանման վայրում տեսել են՝ ամբողջովին ոչնչացած օդանավի այրվող մասերը։ Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ուղևորները փրկվելու ոչ մի հնարավորություն չունեին։ Ականատեսների վկայությամբ ինքնաթիռը դեռ օդում է բռնկվել։
Նախնական տվյալներով, աղետի պատճառ են դարձել եղանակային անբարենպաստ պայմանները։ Ենթադրաբար ինքնաթիռը ստաքցել է կայծակի հարված։
Պակիստանում ինքնաթիռ է ընկել՝ 138 մարդ զոհվել է