Լրահոս

21.04.2012 00:05


ՀՅԴ-ն կոչ է անում Ապրիլի 24-ը լռության օր հայտարարել

ՀՅԴ-ն կոչ է անում Ապրիլի 24-ը լռության օր հայտարարել

ՀՅԴ-ն կոչ է անում Ապրիլի 24-ը լռության օր հայտարարել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Գավառում հայտարարեց. «Թեեւ Ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է իր քարոզչությունը։

Մենք այդ օրը կուսակցության քարոզչություն չենք անելու»։ Ռուստամյանը նաեւ կոչ արեց մյուս բոլոր քաղաքական ուժերին. «Եկեք այդ օրը մեր ժողովրդին թողնենք միավորվի իր մեծ պայքարի մեջ՝ հանուն Հայ դատի խնդիրների լուծման, հանուն Ցեղասպանության զոհերի հիշատակի, որովհետեւ այդ զոհերն են դա պահանջում՝ ասելով՝ մի կեղմ դրեք ձեր տարաձայնություններն ու հանուն ազգային խնդիրների համախմբվեք, դարձեք մեկ մարմին, մեկ թիմ»։

Ռուստամյանը նաեւ շեշտեց, թե Ապրիլի 24-ին, որը «Դաշնակցության համար հայ ժողովրդի ամենամեծ համախմբման օրն է եղել, երբ մենք ամեն ինչ արել ենք, որ աշխարհի տարբեր ծայրերում, անկախ կուսակցական պատկանելությունից հայերն այդ օրը, գոնե, համախմբվեն հանուն ազգային նպատակների, հանուն ընդհանուր պայքարի, որ այդ ընդհանուր պայքարը չպառակտվի»։

Այս խորագրի վերջին նյութերը