Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը
Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար:
Մենք համոզված ենք, որ անկախ կողմնորոշումներից և անձերի նկատմամբ համակրանքից` դուք նախևառաջ ոտքի եք ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը: Բրյուսովցիներից շատերը ամիսներ շարունակ կանգնած են Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:
Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ և ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին և մեր պետությանը:
Հայկական ինքնորոշված ուսանողների շարժումն ընդդեմ կամայականությունների կարող է իսկապես փոխել մեր երկիրը` բարձր կազմակերպվածության, օրինապահության և ինքնուրույնության շնորհիվ: Մենք քաջալերում ենք ձեր արդար պայքարը և բաց ենք համագործակցության համար հանուն քաղաքացիական Հայաստանի և ինքնորոշված քաղաքացու:
Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք:
Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը:
Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը
Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար:
Մենք համոզված ենք, որ անկախ կողմնորոշումներից և անձերի նկատմամբ համակրանքից` դուք նախևառաջ ոտքի եք ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը: Բրյուսովցիներից շատերը ամիսներ շարունակ կանգնած են Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:
Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ և ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին և մեր պետությանը:
Հայկական ինքնորոշված ուսանողների շարժումն ընդդեմ կամայականությունների կարող է իսկապես փոխել մեր երկիրը` բարձր կազմակերպվածության, օրինապահության և ինքնուրույնության շնորհիվ:
Մենք քաջալերում ենք ձեր արդար պայքարը և բաց ենք համագործակցության համար հանուն քաղաքացիական Հայաստանի և ինքնորոշված քաղաքացու:
Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք:
Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը:
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնություն