Լրահոս

21.04.2012 10:16


ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձևի տեքստը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձևի տեքստը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձևի տեքստը, որը ենթադրում է Սիրիայում ավելացնել միջազգային դիտորդների թիվը։ Ապրիլի 14–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել՝ Սիրիա գործուղել 30 դիտորդ. հետագայում սակայն, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ մեծացնել միջազգային դիտորդական առաքելության անձնակազմի թիվը մինչև 300 մարդ։

Նոր փաստաթղթի համաձայնեցված տեքստը պատրաստվել է երկու տարբեր առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացրել էին Ռուսաստանի Դաշնությունը և եվրոպական երկրները։ Սպասվում է, որ փաստաթուղթը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քվեարկությանը կդրվի այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի ժամանակով 19։00–ին։

Որոշման նախագծի համաձայն, 300 միջազգային դիտորդ 90 օրվա ընթացքում կհետևեն, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը Սիրիայում և որ կատարվեն ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրի դրույթները։ Փաստաթուղթը պարունակում է նաև պահանջ Սիրիայի իշխանությանը՝ ապահովել դիտորդների ազատ տեղաշարժը Սիրիայի տարածքով, տրամադրել տեխնիկական և տրանսպորտային աջակցություն առաքելությանը։ ՄԱԿ–ը նաև հորդորում է հակամարտության երկու կողմերին՝ ապահովել դիտորդների անվտանգությունը։

Այս խորագրի վերջին նյութերը