Աշխարհ

21.04.2012 10:38


Իրաքի վարչապետ. «Թուրքիան տարածաշրջանի բոլոր եկրների համար վերածվում է թշնամու»

Իրաքի վարչապետ. «Թուրքիան տարածաշրջանի բոլոր եկրների համար վերածվում է թշնամու»

Իրաքի վարչապետ Նուրի ալ–Մալիկին հայտարարել է, որ Թուրքիան, փորձելով «գերիշխել տարածաշրջանում և խառնվել հարեվանների գործերին», դառնում է թշնամի՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այս մասին հայտնում է հայտնում է «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Իրաքի վարչապետի պաշտոնական հայտարարությանը։

«Նման ներքին և տարածաշրջանային քաղաքականությունը վնաս կհասցնի Թուրքիայի շահերին և կդարձնի նրան թշնամի–պետություն մյուսների համար...Իր վերջին հայտարարությունով Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խառնվում է Իրաքի ներքին գործերին և ցույց է տալիս, որ ինքը շարունակում է ապրել տարածաշրջանում գերիշխելու պատրանքով»,–ասվում է հայտարարության մեջ։

Հինգշաբթի Թուրքիայի սունի վարչապետը Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ մեղադրել է Իրաքի շիա վարչապետին՝ իշխանությունը մենաշնորհելու, «քաղաքական եսակենտրոնության և կառավարության սունի անդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»։

«Ցավալի է, որ այս հայտարարությունն ունի դավանաբանական հարթություն։ Չնայած որ տեղի է ունեցել հերքում, այդ հարթությունն այս անգամ շատ ակնհայտ է արտահայտված և այն մերժվում է բոլոր իրաքցիների կողմից»,–նշել է ալ–Մալիկին։

Այս խորագրի վերջին նյութերը