Լրահոս

21.04.2012 12:39


Պայքար հանուն ժողովրդավարության և ընկերային արդարության

Պայքար հանուն ժողովրդավարության և ընկերային արդարության

Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ. Ապրիլի 20-ից 22-ը, Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում տեղի է ունենում Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության* Համաշխարհային համագումարը՝ «Հավասար աշխարհը հնարավոր է» խորագրով:

Համագումարին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում է երկու հոգանոց պատուիրակությամբ` Նորա Կայսերյան (ԱՄՆ Արևմտյան Շրջան), եւ Գիլերմո-Մելքոն Կարամանյան (Արգենտինա):

Համագումարին ներկայացվելու է Ը.Ե.Մ.Մ. քաղաքական ծրագիրը և ընտրվելու է հաջորդ երկու տարիների նախագահությունը: Քննարկման հիմնական նյութը վերաբերվելու է Ը.Ե.Մ.Մ. ընդհանուր քաղաքական հռչակագրի որդեգրմանը: Կքննարկվի, թե ինչպես ձախերը Հարավային Ամերիկայում ղեկավարությունը վերցրին եւ շարունակում են ղեկավարել։ Տեղի կունենա հանդիպումներ հին ու նոր ընկերների միջև` տարվա ամենակարեւոր եւ առաջադիմական իրադարձության ժամանակ։

Ինչպես նշվում է Ը.Ե.Մ.Մ. հայտարարության մեջ` «Ժողովրդավարական հեղափոխությունը Հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում ցույց տվեց, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները չեն կարող մերժվել աշխարհի որևէ կետում: Երիտասարդ սերունդը պահանջատեր լինելով իր իրավունքներին` տապալեց բռնապետական համակարգը: Նոր-ազատական տնտեսական համակարգը ձախողվեց: Եկել է ժամանակը գլոբար ժողովրդավարական տնտեսության, որը գործում է հանուն մարդկության և խթանում է ընկերային արդարությունը»:

Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 149 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական եւ աշխատավորական երիտասարդական կազմակերպություններ աշխարհի 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։

Այս խորագրի վերջին նյութերը