Լրահոս

21.04.2012 13:06


Վարչական դատարանը մերժել է Սուրեն Զոլյանի հայցադիմումը

Վարչական դատարանը մերժել է Սուրեն Զոլյանի հայցադիմումը

Վարչական դատարանը մերժել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումը և այն չի ընդունել վարույթ: Ս. Զոլյանը պահանջել էր անվավեր ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանը, համաձայն որի իր նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն՝ կարգապահական տույժ:

«Նկատի ունենալով, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի կողմից իրեն վերապահված գործառույթների իրականացումը ո՛չ պետական, ո՛չ համայնքային ծառայություն չեն հանդիսանում՝ դատարանը գտնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.04.2012թ. ««Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 160-Ա հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։ Այն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բխում է մասնավոր աշխատանքային հարաբերություններից»,– ասված է վարչական դատարանի որոշման մեջ։

Զոլյանը պատրաստվում է այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը