Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է տուբերկուլոզի միկոբակտերիան (Կոխի ցուպիկը): Վարակի աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ, մանրէազատող անձը: Կախված օրգանիզմում ախտահարման տեղակայումից կարող է լինել թոքային և/կամ արտաթոքային:
Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, մարդուց մարդ, օդում կախված կաթիլների միջոցով, որոնք առաջանում են թոքային տուբերկուլոզով հիվանդի հազալու կամ փռշտալու ժամանակ: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ տեղի է ունենում վարակում և, առավել ևս, հիվանդության առաջացում: Մարդու օրգանիզմն ունակ է իր իմունային համակարգի գործունեության շնորհիվ պաշտպանվել տուբերկուլոզից: Եթե օրգանիզմը հյուծված է և պաշտպանիչ մեխանիզմները անկարող են լինում հաղթահարել հարուցիչներին, ձևավորվում է հիվանդություն:
Հիվանդության նշաններն են`
• երկու շաբաթից ավելի հազ և խորխարտադրություն,
• ցավեր կրծքավանդակում,
• շնչահեղձություն,
• հնարավոր է արնախխում,
• ջերմության տատանումներ,
• գիշերային քրտնարտադրություն,
• քաշի կորուստ,ախորժակի անկում,
• հոգնածության մշտական զգացում:
Հիմնականում մարդկանց մոտ լինում են երկու կամ երեք ախտանիշ: Վերջիններիս առկայության դեպքում պետք է դիմել տեղամասային բժշկին, որն էլ անհրաժեշտության դեպքում կուղեգրի համապատասխան մասնագետի մոտ:
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար են:
Եղեք իրազեկ