Սան–Ֆրանցիսկոյում փակվել է «Սեմ Վո» ռեստորանը, որը հայտնի էր դարձել իր բռի մատուցողի շնորհիվ։ Ռեստորանի սեփականատերը որոշել է այն փակել անվտանգության միջոցները բարձրացնելու և սանիտարական պայմանները բարելավելու վերահսկող մարմինների կողմից ներկայացված պահանջի պատճառով։
Չինական թաղամասում գտվող այս ռեստորանը գոյություն ունի արդեն ավելի քան 100 տարի։ XX դարի երկրորդ կեսերին «Սեմ Վո»–ում է աշխատել Էդզել Ֆորդ Ֆունգը, ով կոպտում էր հաճախորդներին, վիճում, կոտրում ափսեները և բողոքում փոքր թեյավճարից։ Նա նաև սովորություն ուներ հավաքել սեղանը մինչ հաճախորդները կվերջացնեին ընթրելը, անծանոթ մարդկանց նստեցնել իրար կողքի և հրաժարվում էր պատառաքաղ տալ։
Ֆունգի անունը հայնի է դառնում այն բանից հետո, երբ այդ ռեստորան է հաճախում «San Francisco Chronicle»–ի թղթակիցը և սկսում գրել Ֆունգի հետ իր զրույցների մասին։ Հենց նա էլ կնքում է «աշխարհի ամենակոպիտ մատուցողը» մականունը և Ֆունգին ներառում Սան–Ֆրանցիսկոյի տեսարժան վայրերի ցանկում։ Ֆունգը նաև դարձել է Սան–Ֆրանցիսկոյի «Քաղաքային պատմություններ» վեպի հերոսը, ինչպես նաև նրա անունով է կոչվել մթերային վրանների ցանցը։
Աշխարհի ամենաբռի մատուցողով ռեստորանը փակվել է