Քաղաքական

21.04.2012 16:15


«7 օրի» հարցումների արդյունքները. ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն առաջին եռյակում են

«7 օրի» հարցումների արդյունքները. ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն առաջին եռյակում են

Ինչպես հայտնի է, «7 օր» լրատվավերլուծական կայքէջը համացանցային հարցում էր կազմակերպել։ Մեր ընթերցողներին առաջարկել էինք պատասխանել հետևյալ հարցին. «Եթե ընտրությունները կայանան առաջիկա կիրակի, ապա ու՞մ կտաք ձեր քվեն»։

Ստացվել են հետևյալ արդյունքները՝

Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 38%,

Ժառանգություն – 4%

Հայ ազգային կոնգրես – 26%

Հայ հեղափոխական դաշնակցություն – 21%

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 1%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 1%

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6%

Միավորված հայեր կուսակցություն – 0%

Օրինաց երկիր կուսակցություն – 3%։

Բնականաբար այս հարցումը շատ սպեցիֆիկ է և չի կարող արտահայտել հանրային տրամադրությունների ամբողջական պատկերը, քանի որ այն անցկացվել է սպեցիֆիկ քվեարկողների՝ համացանցից օգտվողների շրջանում։ Այս հարցման արդյունքները ցույց են տալիս, թե համացանցային տիրույթում որ ուժերի կողմնակիցներն են ակտիվ, ինչը որոշակի պատկերացումներ է տալիս քաղաքական այս կամ այն ուժի էլեկտորատի կառուցվածքի մասին։

Տեղեկացնենք, որ հարցմանը մասնակցել է 2768 քվեարկող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը