Հաշվի առնելով այս օրերին մամուլի տարբեր միջոցներով, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվող թեման, թե իբր, «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ եւ հանրապետության մարզերին գյուղտեխնիկա է նվիրում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հարկ է համարում հանդես գալ հետեւյալ պարզաբանմամբ:
Հաշվի առնելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններում մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունը` «ՉինՎան» ՍՊԸ-ի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից 2011 թվականի հունվարից սկսել է իրականացվել մեքենատրակտորային պարկեր ստեղծելու համատեղ բիզնես ծրագիրը: Սույն ծրագրի կառավարումն իրականացվում է «ՉինՎան» ՍՊԸ-ի կողմից, որը ղեկավարում է «ՉինՎան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Նաջարյանը: Աշխատաքները սկսվել են 2011 թվականի հունվարից եւ նպատակն է հանրապետության բոլոր մարզերում ստեղծել միջհամայնքային մեքենատրակտորային կայաններ: Հաշվի առնելով տեղանքի գոտիականությունը` (հարթավայրային, նախալեռնային, լեռնային), եւ մշակաբույսերի բազմազանությունը` կայանները համալրվում են տվյալ գոտուն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Հանրապետության մարզերում ստեղծվող մեքենատրակտորային կայանները հանդիսանում են «ՉինՎան» ՍՊԸ-ի մասնաճյուղերը: Վերոնշյալ կայանների կողմից իրականացվող ծառայությունները վճարովի են` համապատասխան սակագներով:
Ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որեւէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում:
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ բարեգործական ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնում:Հույս ունենք, որ սույն պարզաբանումը կբավարարի այս խնդիրը շահարկողներին եւ վերջիններս այսուհետ ձեռնպահ կմնան փաստերի ակնհայտ խեղաթյուրումից:
ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը