Քաղաքական

22.04.2012 18:49


Արմեն Ռուստամյան. «Փոխելու առաջին թիրախը իշխանություններն են» (տեսանյութ)

Արմեն Ռուստամյան. «Փոխելու առաջին թիրախը իշխանություններն են» (տեսանյութ)

«yerkir.am»–ի փոխանցմամբ՝ Իջևանում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն գիտի, թե ինչ ծանր վիճակում են ապրում մարդիկ, այդ պատճառով ընդդիմություն է՝ այնտեղ, որտեղ հայ ժողովուրդն է:

«Այսօրվա ծանր իրավիճակի պատճառ ենք համարում գործող իշխանություններին: Իշխանությունները բոլոր ոլորտներում ձախողել են, ցույց են տվել, որ ապաշնորհ են և ինչքան մնան ղեկին, այնքան այս վիճակը խորանալու է»,-ասել է Արմեն Ռուստամյանը՝ զավեշտալի համարելով, որ երկիրն այս վիճակին հասցրած իշխանությունը խոսում է հավատից ու փոփոխություններից.

«Ի՞նչ հավատի մասին է խոսքը, երբ այդ մարդիկ սպանել են հավատը երկրի, իշխանության ու ապագայի նկատմամբ: Արտագաղթը, որ այսօր աչքներիս առաջ է, ամենապերճախոս վկայությունն է իշխանության գործունեության: Ինչպե՞ս կարող է հավատացող մարդը լքել երկիրը և ինչպե՞ս կարող է ակնկալել, որ այս իշխանությունը կփոխվի»:

 Նա վստահ է, որ իշխանությունը փոխել չի կարող, քանի որ իր թիկունքում չունի ժողովուրդին, ժողովուրդը նրանց դեմ է.

«Իշխանությունն օգտվում է այն ռեսուրսից, որ մենք բոլորս ենք ստեղծել: Մեր փոխելու առաջին թիրախը իշխանություններն են: Այս երկրում, եթե պետք է մեկ բան փոխել, առաջին հերթին իշխանությունն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը