Լրահոս

22.04.2012 22:20


Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առջևում է Ֆրանսուա Օլանդը

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առջևում է Ֆրանսուա Օլանդը

Ֆրանսիայում ավարտվեցին երկրի նախագահի ընտրությունները: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` ընտրությունների առաջին փուլում առջևում է Ֆրանսուա Օլանդը: Նախնական արդյունքներով` Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուն հավաքել է ընտրողների ձայների 27-28 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը` Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ստացել է ընտրողների 25-26 տոկոս քվեն: Ձայներով 16 տոկոսով` երրորդ տեղում է Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու: Համաձայն տարբեր ուսումնասիրությունների, նրանցից ոչ մեկին չի հաջողվի հավաքել ձայների 50 տոկոսից ավելի: Երկրորդ փուլ դուրս գալու ամենամեծ հնրավորությունը ունեն Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Ընտրությունների երկրորդ փուլը նշանալված է մայիսի 6-ին:

Այս խորագրի վերջին նյութերը