Լրահոս

22.04.2012 23:16


Վլադիմիր Զախարովի նամակը ՀՀ վարչապետին. «Ի՞նչ է կատարվում Հայաստանում»

Վլադիմիր Զախարովի նամակը ՀՀ վարչապետին. «Ի՞նչ է կատարվում Հայաստանում»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության եւ գիտության նախարարի կողմից  ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլեւ կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպեսեւ Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության եւ գիտության նախարարի կողմից:  Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջեւ, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը:Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար եւ միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում:

Վլադիմիր Զախարով

Արցախի պետհամալսարանի պատվավոր դոկտոր, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Համառուսաստանյան Լերմոնտովյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գորղների միության պատվավոր անդամ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն 

Այս խորագրի վերջին նյութերը