Կանարյան կղզիներում իր աշխատանքն է սկսում մոլորակների նոր «որսորդը»
Այսօր Կանարյան կղզիներում գտնվող Լա Պալմայի աստղադիտարանի իտալական 3.6մ տրամագծով Գալիլեյի ազգային աստղադիտակի (Telescopio Nazionale Galileo, TNG) վրա տեղի է ունենում HARPS-N նոր սպեկտրագրի պաշտոնական բացումը: HARPS-N-ը (High Accuracy Radial Velocity Planet Searcher – North` բարձր ճշտության տեսագծային արագություններով մոլորակների որոնող – հյուսիսային) բարձր լուծունակության սպեկտրագիր է` նախագծված արտարեգակնային մոլորակների (էգզոմոլորակների) բացահայտման և ուսումնասիրության համար: Այն Եվրոպական հարավային աստղադիտարանի Լա Սիլլայում (Չիլի) գտնվող 3.6մ աստղադիտակի վրա արդեն գործող HARPS սարքի գրեթե ճշգրիտ երկվորյակն է: Նախաձեռնող խմբի կազմում է նաև հայազգի երիտասարդ աստղագետ Ավետ Հարությունյանը:
HARPS-N-ի առաջնային գիտական նպատակը կլինի NASA-ի «Կեպլեր» արբանյակի կողմից գտնված արտարեգակնային մոլորակների թեկնածուների հաստատումն ու հետագա ուսումնասիրությունը: Այդ արբանյակը էգզոմոլորակներ է փնտրում երկնքի հյուսիսային կիսագնդում` Կարապի և Քնարի համաստեղություններում: Դա էր HARPS-N-ի տեղադրման պատճառը Լա Պալմայում` հյուսիսային երկինքը դիտելու լավագույն վայրերից մեկում, որտեղ այս ամառ լինելու է առաջին «որսաշրջանը»: Էգզոմոլորակների հաստատման համար HARPS-N-ը պետք է գրանցի աստղի այն տատանումը, որն առաջանում է նրա ուղեծրով շարժվող մոլորակի ծանրության ուժի ազդեցության տակ: Դա իրականացնելու համար, սարքը պետք է գտնվի ծայրահեղ մեխանիկական և ջերմային կայունության մեջ, ինչն ապահովվում է իր կաղապարի մեջ շրջակա պայմանների չափազանց ճշգրիտ վերահսկողության միջոցով: Մասնավորապես, ջերմաստիճանի տատանումները պետք է լինեն 0.001° ցելսիուսից ոչ ավելի: Աստղագետներն ակնկալում են, որ HARPS-N-ը կլինի հյուսիսային կիսագնդում մոլորակների ամենաճշգրիտ որսորդը, որն ի վիճակի կլինի գրանցել աստղային տատանումների մինչև վայկյանում 1 մետր և ավելի փոքր արագություններ: Դա թույլ կտա հայտնաբերել Երկրից ընդամենը մի քանի անգամ ավելի զանգված ունեցող էգզոմոլորակներ:
Սարքի տեղադրումն իրականացվել է TNG աշխատակազմի, շվեյցարացի և բրիտանացի գործընկերների կողմից մարտ ամսին, իսկ իր «առաջին լույսը» տեսել է ապրիլի 1-ին և հետագա շահագործման է ենթարկվել ապրիլ ամսվա ընթացքում: HARPS-N նախագիծն իրենից ներկայացնում է Ժնևի աստղադիտարանի և Ժնևի համալսարանի (Շվեյցարիա), INAF-TNG (Իտալիա), CfA և Հարվարդի համալսարանի (ԱՄՆ), ATC Էդինբուրգի, Քուինզ և Սբ. Էնդրյուսի համալսարանների (Մեծ Բրիտանիա) կոնսորցիում: Լրացուցիչ տեղեկություններ` http://www.tng.iac.es, http://www.tng.iac.es/instruments/harps/

Հայկական աստղագիտական ընկերություն