Լրահոս

23.04.2012 09:59


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական տվյալները

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական տվյալները

Այս տարի ֆրանսիական սոցիոլոգիական հաստատությունները Էքզիտ–փոլեր չեն անցկացրել` համարելով դրանք ծախսատար և ոչ ճշգրիտ։ Այդ պատճառով հրապարակված նախնական արդյունքները հիմնված են «թեստային տեղամասերի» 250 բյուրոների տվյալների վրա։

Այսպիսով` քվեաթերթիկների 95%-ի հաշվակից հետո սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը ստացել է ընտրողների ձայների 28,3%-ը` առաջ անցնելով նախագահ Նիկոլա Սարկոզիից։ Նախագահ Սարկոզին ստացել է ձայների 27,02%։ Երրորդ տեղում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը՝ 18,47%։ «Ձախ ճակատի» թեքնածու Ժան–Լյուկ Մելանշոնը ստացել է ձայների 10,98%-ը։ Հինգերորդ տեղում է «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուն՝ 9,16%։

Ընդդիմադիր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցնում են ընտրությունների երկրորդ փուլ, որն էլ կվճռի, թե ով է զբաղեցնելու Ելիսեյան պալատը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6–ին։ Մասնագետների կարծիքով` սոցիալիստ Օլանդը կհաղթի նաև երկրորդ փուլում` հավաքելով ձայների 57%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը